Խմբին անդամակցելու համար պատանիները կարող են դիմել Slavnazaryan1@gmail.com հասցեով

Մեր մասին/about us

                                                           Աննա Կարապետյան




Ես Աննա Կարապետյաննեմ, ծնվել եմ 1996 թվականի դեկտեմբերի 15-ին, 17 տարեկան եմ: Սովորում եմ Գյումրու3րդ ավագ դպրոցի տնտեսագիտական ենթահոսքի 12-րդ դասարանում: Առարկաներից սիրում եմ մաթեմատիկան: Սիրում եմ պարել, երգեր լսել, ստեղծագործական շարադրություններ գրել,բանավիճել: Պատրաստվում եմ ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն ուսումս շարունակելու: Իմ մասին այսքանը:

Սլավա Նազարյան




Ես Սլավան եմ Նազարյան, ծնվել եմ 1998 թվականի մարտի 7-ին, 16 տարեկան եմ:
Սովորում եմ Առափի համայնքի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում:Առարկաներից նախընտրում եմ աշխարհագրություն,հայոց պատմություն, հայոց լեզու և գրականություն:Վորպես հոբի զբաղվում եմ սպորտով և բլոգինկով: Սիրում եմ կարդալ: Լսում եմ բացառապես անգլալեզու երաժշտություն:Մասնակցել եմ տարբեր սեմինարների և ուսուցողական դասընթացների: Տիրապետում եմ անգլերեն լեզվին:Անդամակցում եմ մարդիկ մարդկանց համար(PTPI) կազմակերպությանը և Զարթոնք-89 հասարակական կազմակերպություններին: Հետաքրքրված եմ լրագրությամբ: Ուսումս ցանկանում եմ շարունակել Երևանի պետական համալսարանու:Իմ կարծիքով ամենինչ պատմեցի՝ մի խոսքով այսքանը:

Ելենա Նազարյան


Ես Ելենա Նազարյանն եմ ծնվել եմ 1999 թվականի հունվարի 14-ին, 15 տարեկան եմ: Սովորում եմ Առափիի միջնակարգ դպրոցում՝10-րդ դասարանում: Հետաքրքրված եմ լրագրությամբ, լատինամելիկյան պարերով: Դպրոցում լավ եմ սովորում ունեմ գերազանց առաջադիմություն:Լատինամերիկյան պարերի ոլորտում ունեմ նկատելի հաջողություններ մի քանի անգամ Հայաստան-Վրաստան մրցաշարերի ժամանակ գրավել եմ I-ին հորիզոնականը: Ցանկանում եմ ուսումս շարունակել Երևանի պետական համալսարանում:Կարծում եմ այսքանը:



Սա մենք ենք՝, ոտքի ենք կանգնել արթնացնելու Շիրակի երիտասարդությանը: Ուզում ենք որ բոլորը աչքաբաց լինեն և զգան իրենց շրջապատի խնդիրները: Մի խոսքով դեռ կլսեք մեր մասին հարգանքներով ՇԵԼԱԿ-ի աշխատանքային խումբ:










No comments:

Post a Comment