Խմբին անդամակցելու համար պատանիները կարող են դիմել Slavnazaryan1@gmail.com հասցեով

Monday, November 18, 2013

Սպորտային ակրոբատիկայի հանրապետական կենտրոնը շարունակում է մնալ Գյումրին

Սպորտային ակրոբատիկայի հանրապետական կենտրոնը շարունակում է մնալ Գյումրին

"Մարմնամարզիկ" ՓԲԸ սաները վերջերս մասնակցել են Պորտուգալիայում կայացած սպորտային ակրոբատիկայի Եվրոպայի և Երևանում կայացած Հայաստանի առաջնություններին: Գրանցվել են աննախադեպ արդյունքներ: Մեր մարզուհիները մտել են Եվրոպայի լավագույն տասնյակի մեջ, իսկ Երևանում գերազանցել են բոլոր սպասելիքները՝ 7 մրցաձևից 6-ում ճանաչվելով հաղթող: Մանրամասները տեսանյութում:





http://tsayg.am

Tuesday, November 5, 2013

Մատուցվել է պատարագ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ

Մատուցվել է պատարագ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ
Սուրբ պատարագ է մատուցվել Շիրակի մարզի Քեթի համայնքում: Եկեղեցու բացակայությամբ պայմանավորված Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Աստծո խոսքը հնչեցրել է դպրոցի դահլիճում: Դիտեք տեսանյութը: 



աղբյուրը՝ tsayg.am

Արեգնադեմում քարաշեն դպրոց ունենալը դեռևս հեռավոր երազանք է


Շիրակի մարզի Արեգնադեմ համայնքում մինչ օրս չի լուծվում քարաշեն դպրոց ունենալու խնդիրը: 1989 թվականից հաստատությունը գործունեություն է ծավալում տնակային պայմաններում: Գյուղի քարաշեն, սակայն վթարային ադրբեջանական դպրոցը տարիների ընթացքում թալանվել և մաս-մաս քանդվել է: Նոր դպրոցի հիմնում կառավարությունը արեգնադեմցուն մշտապես խոստացել, սակայն մինչ օրս չի իրականացրել: Մանրամասներին հետևեք տեսանյութում:



նյութի աղբյուրը՝http://tsayg.am