Խմբին անդամակցելու համար պատանիները կարող են դիմել Slavnazaryan1@gmail.com հասցեով

Tuesday, February 4, 2014

Առաջարկ դպրոցականներին ուսումը շարունակելու Դիլիջանի միջազգային դպրոցում

Գյումրու թիվ 21 դպրոցի դահլիճում այսօր(04.02.2014) տեղի է ունեցել պրեզենտացիա` դիլիջանի միջազգային դպրոցի բացման առիթով: Կրթական ծրագիրը կոչվում է Միջազգային բակալավրիատի դիպլոմա (IB Diploma):

Դպրոցի նպատակն է` բազմամշակույթային մթնոլորտում կրթել երեխաներին:
Հոկտեմբեր ամսին դպրոցը անդամակցեց Աշխարհի Միացյալ Քոլեջների (UWC) 14 դպրոցներին և քոլեջների ցանցին` վերանվանվելով UWC Դիլիջան:

Ընդունելությունը սկսվել է 2013 թ.-ի նոյեմբերին և 15 ից 18 տարեկան ցանկացած աշակերտ կարող է դիմել:Ընդունելության գործընթացը կիրականացվի անկախ ծնողների ֆինանսական կարողություններից և կուղեկցվի կրթաթոշակային լայնածավալ ծրագրով:

Աշակերտների մեծ մասը հնարավորություն կունենան ուսանելու մինչև 100% կրթաթոշակով:

Ընդունելության ընթացքուն, բացի դպրոցական առաջադիմությունից, հաշվի կառնվեն նաև ընդհանուր զարգացվածության մակարդակը,համարձակությունը,գիտելիքի ձգտումը և լայնախոհությունը:Քանի որ ուսուցումը լինելու է անգլերեն լեզվով, ցանկալի է աշակերտների անգլերենի բավարար իմացություն` ուսումնական գործընթացը արագ ընկալելու համար:

Հավելյալ ինֆորմացի կարող եք ստանալ այցելելով UWC Հայաստանի ազգային կոմիտեի կայք` www.am.uwc.org  կամ զանգահարել (010)-58-33-46 հեռախոսահամարով:
UWC Դիլիջանի կայքը տես այստեղ` www.dilijanschool.org