ՈՒսուցչի տոնը Գյումրիում
Հոկտեմբերի 5-ին` ժամը 5-ին, Գյումրու <<Հոկտեմբեր>> կինոթատրոնում տեղի ունեցավ ուսուցչի օրվան նվիրված տոնախմբություն, որին հրավիրված էին պատվավոր հյուրեր և ուսուցիչներ՝ Շիրակի մարզի տարբեր դպրոցներից: Հրավերքը կազմակերպել էին ՀՀ Շիրակի մարզպետարանի կրթության,մշակույթի և սպորտի վարչությունը՝ հարգարժան պարոն Սահակ Մինասյանի ղեկավարությամբ:
Հոկտեմբերի 5-ին` ժամը 5-ին, Գյումրու <<Հոկտեմբեր>> կինոթատրոնում տեղի ունեցավ ուսուցչի օրվան նվիրված տոնախմբություն, որին հրավիրված էին պատվավոր հյուրեր և ուսուցիչներ՝ Շիրակի մարզի տարբեր դպրոցներից: Հրավերքը կազմակերպել էին ՀՀ Շիրակի մարզպետարանի կրթության,մշակույթի և սպորտի վարչությունը՝ հարգարժան պարոն Սահակ Մինասյանի ղեկավարությամբ:
Կինոթատրոնի ճեմասրահում ներկայացված էր Սուսաննա
Մկրտչյանի զարմանահրաշ ցուցահանդեսը, որի ստեղծագործությունները
պատրաստված էին թղթից:
Ներկաները ունկնդրեցին
դասական երաժշտություն,վայելեցին աշխարահռչակ
տենոր Վաննո Թադեոի կենդանի ելույթը:
Շիրակի մարզի կրթության
վարչության պետ պարոն Ս. Մինասյանը անձամբ շնորհավորեց բոլոր մանկավարժներին և վեց
լավագույն մանկավարժների Շիրակի մարզի տարբեր դպրոցներից պարգևատրեց պատվոգրերով և ծաղկեփնջերով:
Այնուհետև կինոդահլիճում
կայացավ <<Կինոաշուն>> ազգային կինոյի ամիս փառատոնի բացման արարողությունը, ինչին հետևեց <<Մեր մանկության տանգոն>>
ֆիլմի դիտումը:
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ, ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՄ ՁԵՐ ԱՌՋԵՎ
Ի՞նչ կմնար մարդկությունից, տե՜ր աստված,
Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
Ահա ինչու` ամբողջ հոգով և սրտանց-
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
Ահա ինչու` ամբողջ հոգով և սրտանց-
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Ամեն մարդ էլ... ունի սիրած ուսուցիչ,
Հանճարն անգամ... Ուսուցիչ է ունեցել:
Դուք`անանո՜ւն, ձեր սաները` անվանի:-
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Հանճարն անգամ... Ուսուցիչ է ունեցել:
Դուք`անանո՜ւն, ձեր սաները` անվանի:-
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Ախ, շա՜տ հաճախ տառապել եք անաղմուկ,
Լույս եք ցանել, բայց հալածվել ու խաչվել:
Տիրողները` շքեղաշո՜ւք, դուք` անշո՜ւք...
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Լույս եք ցանել, բայց հալածվել ու խաչվել:
Տիրողները` շքեղաշո՜ւք, դուք` անշո՜ւք...
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Շատ դժվար էր` խավար դարում ձեզ համար:
Այս լույս դարում, օ՜, դժվա՛ր է առավել-
Երեխաներն ամե՛ն ինչ էլ գիտեն լավ...
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Այս լույս դարում, օ՜, դժվա՛ր է առավել-
Երեխաներն ամե՛ն ինչ էլ գիտեն լավ...
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Թեկուզ կյանքում ապտակել եք նաև ինձ,
Թեկուզ նաև երկուսներ եմ ստացել,
Այնուհանդերձ, այնուհանդերձ, էն գլխից-
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Թեկուզ նաև երկուսներ եմ ստացել,
Այնուհանդերձ, այնուհանդերձ, էն գլխից-
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Հողագունդը
գլոբո՜ւս է հմայիչ,
Բայց ուզում են այն կործանել ու ջարդել:
Հողագնդին հարկավոր է ուսուցիչ...
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Բայց ուզում են այն կործանել ու ջարդել:
Հողագնդին հարկավոր է ուսուցիչ...
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
No comments:
Post a Comment