Ախուրյանը Հայաստանի գետերից է, որը սկիզբ է առնում
Աշոցքիի սարահաթի
Արփի լճից։ Ջրառատությամբ այն հանրապետության երրորդ գետն է միջին ծախսը 26,9խմ/վ (տարեկան 900 մլն խոր մ)։ Վերին հոսանքում այն անցնում է ճահճապատ ափերով, այնուհետ ընդունում է մի քանի մանր վտակներ, ապա որպես ջրառատ գետ մտնում է Շիրակի դաշտ։ Այստեղ Ախուրյանին միանում են
Արագածի լանջերից սկիզբ առնող մի քանի գետակներ, որոնցից ամենամեծը Մանթաշն է։ Աղին կայարանից մի փոքր հյուսիս,
Կարսագետն ընդունելուց հետո, Ախուրյանը կտրում է Արագածի արևմտյան փեշերը և, խորացնելով իր հունը, քարքարոտ ափերի մեջ շարունակում է հոսել մինչև
Արաքսի հետ միանալը։ Ախուրյանն ունի 205 կիլոմետր երկարություն։ Գետի ձախ ափին է
Գյումրին, իսկ աջ ափին` Հայաստանի վաղեմի մայրաքաղաք
Անին (ամբողջովին ավերված)։ Ախուրյանի ջրերն օգտագործելու համար դեռ
1922 թվականից սկսվել է
Շիրակի ջրանցքի շինարարությունը, որը ղեկավարում էր անվանի ինժեներ Հ. Ա. Տեր-Աստվածատյանը։ Ջրանցքը շահագործման հանձնվել
1925 թվականին։ Նրա գործարկումը զգալիորեն հեշտացրել է հողամասերի ոռոգումը։ Ջրանցքի բացմանը ներկա է եղել նաև նորվեգացի ականավոր գիտնական և աշխարհահռչակ բևեռախույզ
Ֆրիտյոֆ Նանսենը։
No comments:
Post a Comment